Վարդան Այգեկցի (~XII–XIII դար)



    Վարդան Այգեկցին միջնադարյան հայ առակագիր։

    Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Սիրիայում, ինչվոր ժամանակ ապրել է Այգեկ գյուղում ( Կիլիկիա), որի շնորհիվ և ստացել է անունը: Եղել է հոգևորական։

    Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։

    Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17 դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ: Այդպես հայտնվեց “Վարդանյան Առականին ”, որը պարունակում էր շուրջ 500 առակ: Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ “ Աղվեսագիրք” ընդհանուր անվան տակ: Այն հրատարակվել է 1668 թականին, Ամստերդամում:

    Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:

    ____________________________________________________________________________________
    Տարածել