Վահագն Դավթյան (1922-1996)


Վահագն Դավթյանը հայ ժամանակակից բանաստեղծ է։ Ծնվել է 15.8.1922 թ. Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։, Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր։

Տպագրվել սկսել է 1935 թվականից: “Առաջին սեր” (1947), “Աշխարհի առավոտը” (1950) բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Մեծ Հայրենական Պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ:

“Ճանապարհ սրտի միջով” (1952) պոեմը նվիրված է Սովետական Միության Հերոս ՈՒ. Ավետիսյանի հիշատակին: “Լուսաբացը լեռներում” (1957), “Ամառային ամպրոպ”(1964), “Գինու երգը” (1966) և այլ բանաստեղծություններում հեղինակը խորը ներթապանցում է ժամանակակցի բարոյական աշխարհը: Քաղաքացիությամբ և քնարերգությամբ է վողողված “Թոնդրիկցիներ” պատմական վեպը, որը գրվել է 1961-ին, նվիրված է միջնադարյան Հայաստանի պատմական իրադարձություններին: 1969 թվականին տպագրեց “Ծուխ ծխանի” պատմական վեպերի գիրքը:

Թարգմանել է Ա.Ս. Պուշկինի, Ս.Ա. Յեսենինի, Շ. Պետյոֆի բանաստեղծություններից և վեպերից:

Վ. Դավթյանի ստեղծագործության հիմնական թեմաներն են հայրենիքը, մարդը, նրա աշխատանքն ու հույզերը։

Վախճանվել է 1996 թվականին։