Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան) (1832-1888)



    Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան 1832-1888) հայ նշանավոր վիպասան:
    Ծնվել է Պարսկաստանում, հարուստ վաճառականի ընտանիքում, որոշ ժամանակ սովորել է վրացական գիմնազիայում, ճանապարհորդել է Պարսկաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում: 1860 թվականին տպագրել է իր առաջին բանաստեղծությունը և շարունակել է գրել՝ ապրելով աղքատության մեջ:Աշխատել է որպես ուսուցիչ և գործակատար խանութում, այնուհետև ստանալով մեծ ճանաչում որպես վիպասան, սկսել է ապրել ստեղծագործություններից ստացած գումարով: Մահացել է Թիֆլիսում:

        Բանաստեղծությունները քիչ տեղ են գրավում  Րաֆֆու ստեղծագործություններում: Շատ ավելի կարևոր են նրա ազգագրական արձակ գործերը՝ “Հարեմ”, “Սալբի”, “Բիբի Շարաբանի”, “Խաչագողի Հիշատակարանը”, “Նամակ Պարսկաստանից”, որոնք հիմնականում նկարագրում են պարսկական կյանքը:

        Րաֆֆու որոշ ստեղծագործություններում արտացոված  են  կյանքի մութ կողմերը: “Ոսկի աքաղաղում”  նկարագրվ ած են վաճառականության բացասական կողմերը, “Խենթ” վեպի մեջ քննադատվում են հնացած սովորությունները, մարդկանց  սնահավատությունը  և այլն:

        Սակայն Րաֆֆուն  մեծ հռչակ  բերեցին նրա ծրագրային վեպերն ու վիպակները( “Ջալալեդդին”,  “Սամվել”, “Դավիթ Բեկ”, “Կայծեր” ), որտեղ նկարագրված են  հայերի դժվար կյանքն ու  պայքարը իրենց ազարության համար :
        Հայրենասիրական երանգները սկսեցին բացահայտ արտահայտվել 1877 թվից, երբ ռուս-թուրքական պատերազմը հայ առաջադեմ գործիչների մոտ թուրքահայության ազատագրության հույսեր ծնեց:

        Պատկանյանի նման, Րաֆֆին ևս նկարագրում է քրդերի և թուրքերի վայրենությունը, գյուղերի և քաղաքների ավերումը, աղջիկների առևանգումը հարեմների համար, կաշառակերությունը, քրիստոնեության հանդեպ ծաղրը: Նա նկարագրում  է իր հայրենակիցներին, որոնք կորցրել են պայքարելու ցանկությունը և  այն հայերին, որոնք աշխատում են թուրքերի համար:

        Նկարագրում է նաև երիտասրադ սերնդի քաջ, անկախ մարդկանց, որոնք, գործելով որոշակի ծրագրերով, պատրաստ են աշխատել և պայքարել հանուն ազատության: Նրանց շուրթերով հեղինակը արտահայտում է իր մտքերը, դիմում  իր հայրենակիցներին միասնության  քարոզով: “Սամվել” և “Դավիթ Բեկ” պատմական վեպեը հիմնված են իրական փաստերի վրա, բայց նկարագրելով հայրենիքի անցյալը, Րաֆֆին ի նկատի ունի նրա ներկա դրությունը, փնտրում է ազգային պատմության մեջ դասեր` Թուրքիայի 19-րդ դարի վերջի հայերի համար:

    Տրամադրեց՝ Մարիամ Պետրոսյանը:

    ____________________________________________________________________________________
    Տարածել