Գրական անունը` Մհեր Ռոլանդ
Տպագրված գիրքը` Խելագար աշխարհ
Կարծում եմ` Տարածության մեջ
Մարդն է հարթաչափի դեր կատարում:
Մհեր Ռոլանդի Պետրոսյան /01.02.1968, ք. Երևան/, Հայ բանաստեղծ, մտածող, դրամատուրգ: Ծնվել է մտավորականների ընտանիքում: Պատանի հասակում ուսումնասիրել է հին և նոր լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն: Սովորել է ճարտարագիտական և մենեջմենտի համալսարաններում, ազատ դասալսումներ ունեցել Երևանի պետ.համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ծառայել է հայրենիքին նախկին Սովետական բանակի շարքերում, որպես հակաօդային անվտանգության օպերատոր:
Գրել սկսել է վաղ հասակից, ունի տպագրված մեկ գիրք, անտիպ պիեսներ /Անահիտ և Արման/, /Հողը ոտքերի տակ/ և այլն… Աֆորիզմ և ասույթներ, անտիպ ժողովածուներ պոեմների և բանաստեղծությունների /Մահկանացուն կամ մարդն անշարժության մեջ/, /Քայլ առ քայլ/, /Հոգի և Ես/, /Մերժում/ և այլն…