Նաիրի Զարյան (1900-1969)


    Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) ծնվել է 1900 թվականին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում:

    Ծանր է նրա մանկությունը:

    1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում: Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո է միայն նրան հաջողվում ստանալ համալսարանական կրթություն և դառնալ ճանաչված գրող:

    Զարյանին Հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, “Ռուշանի քարափը” (1930) պոեմը և “Հացավան” (1937-47) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղտել թշնամուն:

    1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց “Մարտակոչ” (1941), “Շիրակաց հոգով”, “Վրեժ” (1942), “Լսեք դարեր” (1942) ժողովացուները: Այդ շրջանի հիանալի գործերից են “Ձայն հայրենական” " (1943) պոեմը և “Արա Գեղեցիկ” (1944 թ.) դիցավեպական ողբերությունը , որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

    Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են “Աղբյուրի մոտ” (1948) և “Փորձադաշտ” (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաև “Հայերեն” բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով:

    ____________________________________________________________________________________
    Տարածել